Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում «Նանտը» արտագնա հաղթանակ տարավ «Սենտ-Էտյենի» նկատմամբ: Խաղն ավարտվեց 2-0 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացեց Մեհդի Աբեյդը, ով գոլի հեղինակ դարձավ խաղի 23-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Լուի Բլասը կրկնապատկեց հյուրերի առավելությունը:
Այսպիսով, «Նանտը» վաստակեց 32 միավոր և զբաղեցրեց Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Սենտ-Էտյենը» վաստակել է 25 միավորով և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: