Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը այսօր հաջողությամբ վիրահատվել է։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը աջ ծնկի հետ կապված խնդիրներ ուներ։
Ինչպես փոխանցում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, 32-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ չորս ամիս։
Սուարեսը նախորդ մրցաշրջանի վերջում ևս ենթարկվել էր ծնկի վիրահատության «Լիվերպուլի» հետ խաղում ստացած վնասվածքից հետո։
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը վնասվածք էր ստացել Իսպանիայի սուպերգավաթի «Աթլետիկոյի» դեմ խաղում։