«Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ, «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին խոսել է կատալոնական ակումբի նորընտիր նախագահ Ժոան Լապորտայի մասին։
«Լապորտան իմ լավ ընկերն է, մենք մտերիմ ենք եղել նրա հետ։ Նա հնարավոր ամեն բան անելու է «Բարսեոնայի» համար։ Նա շատ լավ մարդ է, լավագույն նախագահը «Բարսելոնայի» համար։ Վստահ եմ, որ նրա օրոք ակումբը ծաղկելու է թե՛ սպորտային, թե՛ տնտեսական առումով։
«Բարսելոնան» հիմա բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք լուծումներ են պահանջում, բայց դա Լապորտայի ուժերի սահմաններում է։ Լավագույնն եմ մաղթում նրան այս պաշտոնում։ Նաև հույս ունեմ, որ Մեսսին կմնա «Բարսելոնայում»։ Մեսսին պետք է ակումբին, իսկ «Բարսելոնան» պետք է Մեսսիին»,-ասել է Չավին beIN Sports-ի հետ զրույցում։