«Բավարիայի» կիսապաշտպան Կինգլիյ Կոմանը 50 հազար եվրո տուգանք է վճարելու:
Bild-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը մարզմանը ժամանել է իր անձնական «Մերսեդեսով», այլ ոչ թե ծառայողական «Աուդիով»:
Անվտանգությունը թույլ չի տվել Կոմանին մտնել մարզաբազա: Ֆրանսիացին մեքենան թողել է փողոցում: Հիմա նա ստիպված է տուգանք վճարել:
Մյունխենի «Բավարիայի» խաղացողները պետք է օգտվեն հովանավոր Audi-ի մեքենաներից: Այս կանոնի մասին հունվարին հայտարարել էր սպորտային տնօրեն Հասան Սալիհամիդիչը: