«Յուվենտուսն» ու «Բարսելոնան» պատրաստվում են ամառային տրանսֆերային պատուհանի խաղացողների աստղային փոխանակություն կատարել:
Ըստ Corriere dello Sport-ի, «ծեր սենյորայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել Կատալոնիայի մայրաքաղաք, իսկ «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կմեկնի Թուրին:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա արգենտինացին Ա սերիայում անցկացրել է ընդամենը 11 հանդիպում ՝ աչքի ընկնելով չորս արդյունավետ գործողությամբ, իսկ 29-ամյա ֆրանսիացին Լա Լիգայում անցկացրել է 24 հանդիպում, խփել է վեց գոլ և կատարել է վեց գոլային փոխանցում:
Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո: