«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Ուեսկայի» դեմ խաղին ընդառաջ խոսել է մրցաշարային աղյուսակում իրավիճակի ու չեմպիոնական մրցավազքի մասին։
«Ես միշտ ասել եմ, որ մրցաշրջանը երկար է։ «Ատլետիկոն» առաջին հատվածում շատ էր միավորներ վաստակում, ու դա նորմալ չէր։ Նրանք շատ ուժեղ ու արդյունավետ թիմ են։
«Կադիսին» հյուրընկալվելիս պարտվելուց հետո մենք բարելավվել ենք մեր խաղը։ Չեմպիոնական մրցավազքը շարունակվելու է մինչև վերջին տուրը, ու այն բարդ է լինելու թե՛ մեզ համար, թե՛ «Ատլետիկոյի» համար, թե՛ «Ռեալի» համար։ Պետք է առաջ շարժվենք քայլ առ քայլ ու տեսնենք, թե ինչ կլինի»,-Կումանի խոսքն է մեջբերում Marca-ն։