Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում ընթանում է Գերմանիա – Արգենտինա ընկերական հանդիպումը։ Առաջին կեսից հետո «բունդեսմանշաֆթը» հաղթում է մրցակցին 2-0 հաշվով։
Գոլերը հեղինակել են Սերժ Գնաբրին և Կայ Հավերցը։ Սերժ Գնաբրին իր գնդակով միանգամից երկու ռեկորդ է գրանցել։ Նախ նա Գերմանիայի հավաքականի առաջին ֆուտբոլիստն է վերջին 7 տարիների ընթացքում, ով 4 անընդմեջ խաղում գոլ է խփում։
Նաև Գնաբրին գերազանցել է Միրոսլավ Քլոզեի ռեկորդը։ Սերժին ընդամենը 11 խաղ պահանջվեց հավաքականում խփած 10 գնդակի սահմանը հատելու համար, մինչդեռ Քլոզեն 13 խաղում էր դա արել։