«Լոռի» ՖԱ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
«Լոռի ՖԱ-ն 2020 թվականի օգոստոսին դիմել էր ՀՖՖ բողոքարկման կոմիտե՝ ԲԽ 1-ին տուրի Ուրարտու — Լոռի ՖԱ խաղի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումը (Լոռի ՖԱ-ին գրանցել տեխնիկական պարտություն)՝ COVID-19-ով պայմանավորված բեկանելու համար։
Ակումբը նաեւ սույն թվականի մարտի 2-ին դիմել էր ՀՖՖ բողոքարկման կոմիտե՝ ԲԽ 7-րդ տուրից հետաձգված Լոռի ՖԱ — Ալաշկերտ խաղում ֆուտբոլ խաղի կանոնների խախտման (4-րդ դադարով փոփոխություն կատարելու համար) պատճառով հյուր թիմին տեխնիկական պարտություն գրանցելու նպատակով։
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվելու են վերոնշյալ երկու հարցերը։ Լոռի ՖԱ ներկայացուցիչները մասնակցելու են լսումներին։
Լոռի ՖԱ-ն լիահույս է, որ այսօր ՀՖՖ գրասենյակում կայացվելու են բացառապես անաչառ եւ արդար խաղի կանոններին հարիր որոշումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։