«Լոռիի» երկու ֆուտբոլիստներ հրավիրվել են իրենց ազգային հավաքականներ։ Այդ մասին հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ջիմի֊Բենդ Ալեքսիսը հրավիրվել է Հաիթիի Օլիմպիական հավաքական, որի կազմում կմասնակցի Tokyo2020-ի որակավորման փուլի Սալվադորի, Հոնդուրասի և Կանադայի ընտրանիների դեմ խաղերին։
Տիմուր Ռուդոսսելսկին հրավիրվել է Ղազախստանի ազգային հավաքական, որի կազմում կմասնակցի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Ֆրանսիա|յի և Ուկրաինայի ընտրանիների դեմ հանդիպումներին։