Մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլը։
«Վիլյառեալը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց Կիևի «Դինամոյին»։ Գոլերը խփեցին Պաու Տորեսն ու Ռաուլ Ալբիոլը։
«Սլավիայի» ու «Ռեյնջերսի» հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի ընկավ Նիկոլաե Ստանչուն։ Շոտլանդական թիմի միակ գոլը խփեց Ֆիլիպ Հելանդերը։