Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին և վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ։ Խաղն ավարտվեց 4-0 հաշվով։
2 գնդակ գրանցվեց աեաջին խաղակեսում․ նախ աչքի ընկավ Նիկիտա Տանկովը, իսկ հետո տուգանայինից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Դավիդյանը։ Երկրորդ խաղակեսում մեկակակն անգամ աչքի ընկան Դաղբաշյանն ու Վանգուն։ Այսպիսով, Աբրահամ Խաշմանյանի թիմը պատասխան խաղից առաջ զգալի առավելություն ստացավ մրցակցի նկատմամբ։