«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ Զագրեբի «Դինամոյի» հետ կայանալիք խաղից առաջ պատմել է հարձակվող Գարեթ Բեյլի հետ հարաբերությունների մասին.
«Մեր միջև շատ լավ հարաբերություններ են: Կարծում եմ՝ նա ինձ վստահում է: Այս փուլում մենք միասին ենք որոշում, թե ինչ անել: «Քրիսթալ Փելասի» հետ խաղում եզրային մրցավարը զայրացավ, որ ես ու Բեյլը շատ էինք շփվում: Ես հարցրի՝ «Կխաղա՞ս ևս 10 րոպե, 20 րոպե»: Հիմա Բեյլը լավ մարզավիճակում է: Իհարկե, ես կցանկանայի որ ամեն խաղին նա 90 րոպե խաղար, բայց նա չի կարող»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Goal-ը:
«Տոտենհեմ»-«Դինամո» հանդիպումը կկայանա մարտի 11-ին Անգլիայում: Խաղի մեկնարկը 00:00-ին է: