Այսօր կկայանա ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Հանդիպման մեկնարկը՝ 17։00-ին։ Թիմերի միջև առաջին խաղում մեր հավաքականը պարտվել էր 0:5 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի ընտրանու դեմ խաղը կսկսի հետևյալ կազմով։
2-րդ խմբի մրցաշարային աղյուսակում առաջատարը Ռուսաստանի հավաքականն է ՝ 12 հնարավորից վաստակելով 12 միավոր, որին հաջորդում են Վրաստանի (4 միավոր), Ֆրանսիայի (2), Հայաստանի (1) հավաքականները: Հաղթելով ֆրանսիացիների ՝ ռուսներն իրենց երաշխավորեցին երկրորդից ոչ ցածր տեղ: Եթե այսօր Հայաստանի ընտրանին հաղթանակ տանի, Ռուսաստանի հավաքականը ժամանակից շուտ դուրս կգա մրցաշարի եզրափակիչ փուլ:
Հանդիպման ուղիղ հեռարձակումը՝ ստորև․