Ֆուտզալի Ռուսաստանի ազգային հավաքականը 5:1 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին Եվրոպայի առաջնության որակավորման երրորդ փուլի խաղում։ Հանդիպումը տեղի է ունեցել մերձմոսկովյան Շչելկովո քաղաքում:
Հաղթողների կազմում աչքի ընկան Սերգեյ Աբրամովը (9-րդ րոպե), Ռիշատ Կոտլյարովը (28, 37), Անդրեյ Աֆանասևը (31) և Դանիլ Դավիդովը (38): Պարտվողներից գոլ խփեց Միքայել Դե Սա Անդրադեն (12):
2-րդ խմբի մրցաշարային աղյուսակում առաջատարը Ռուսաստանի հավաքականն է ՝ 12 հնարավորից վաստակելով 12 միավոր, որին հաջորդում են Վրաստանի (4 միավոր), Ֆրանսիայի (2), Հայաստանի (1) հավաքականները: Հաղթելով ֆրանսիացիների ՝ ռուսներն իրենց երաշխավորեցին երկրորդից ոչ ցածր տեղ: Եթե չորեքշաբթի օրը Վրաստանի հավաքականը չկարողանա առավելության հասնել Հայաստանի ընտրանու նկատմամբ, Ռուսաստանի հավաքականը ժամանակից շուտ դուրս կգա մրցաշարի եզրափակիչ փուլ:
Հայաստանի հավաքականն իր հերթին՝ մարտի 10-ին, այս փուլում իր չորրորդ հանդիպումը կանցկացնի Եվրո-2022-ի ընտրական մրցաշարում: Մեր հավաքականը Երևանում կընդունի Վրաստանի հավաքականին (թիմերի միջև առաջին խաղում մեր հավաքականը պարտվել էր 0:5 հաշվով): Հանդիպման մեկնարկը՝ 17։00-ին։