«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից կհեռանա իտալական ակումբից, հայտնում է La Gazzetta dello Sport- ը:
Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը: Հաղորդվում է, որ 37-ամյա ֆուտբոլիստը լարված հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության հետ:
Իր հերթին Corriere della Sera-ն հայտնում է, որ Ֆրանկ Ռիբերին կարող է կարիերան շարունակել Բ Սերիայում։ Այդ լիգայի ներկայացուցիչ «Մոնցան» ներկա պահին առաջնային տարբերակն է, որտեղ ֆրանսիացին կարող է շարունակել իր կարիերան։