Ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում հայտնել է,որ Ֆերդինանդ Կարապետյանից գոհ է առավելապես մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ տոնած հաղթանակների համար:
Հայաստանի առաջատար ձյուդոիստը օրեր առաջ բրոնզե մեդալ էր նվաճել Տաշքենդում ընթացող ձյուդյի «Մեծ սաղավարտ» մրցաշարում: Երրորդ տեղի համար մրցամարտում 73 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը հաղթել էր ֆրանսիացի Գիլոմ Չայնեին: Քառորդ եզրափակչում Կարապետյանն առավելության էր հասել ադրբեջանցի Ռուստամ Օրուջովի նկատմամբ:
Այդուհանդերձ, Հովհաննեսը որոշ գոտեմարտերից հետո խոստովանել է մրցումների ընթացքում իր թույլ տված աննշան թվացող, ինչպես ասում են՝ քողարկված սխալների մասին:
Առջևում պատասխանատու վարկանիշային մրցաշարեր կան , որոնցում պետք է հաջողության հասնել, օլիմպիական միավորներ վաստակել ու Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:
Առաջիկա վարկանիշային մրցաշարը կկայանա Թբիլիսիում ՝ մարտի 26 -ին, ապա՝ Անթալիայում ապրիլի 5-ին, իսկ ապրիլի 16-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կկայանա ձյուդոի Եվրոպայի առաջնությունը: