Մարտի 10-ին Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2022 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումը Բոսնիա և Հերցեգովինայի և Ռումինիայի հավաքականների միջև:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպումը սպասարկող մրցավարների թվում է նաև ՀՖՖ մրցավար Արման Ալաբերքյանը: