Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ հաղթեց «Քրիսթալ Փելասին»: Հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Տոտենհեմ» մարզադաշտում եւ ավարտվեց 4:1 հաշվով ՝ հօգուտ տանտերերի:
Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, դրվագներից մեկում նրան օգնեց Սոն Հենգ Մինը: Այսպիսով, Քեյնը և Սոնը ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի հանդիպումներում 14 անգամ օգնել են միմյանց:
«Տոտենհեմի» հարձակվողական դուետը գերազանցեց 1994/95-ի նախորդ ռեկորդը: Այն ժամանակ «Բլեքբեռն Ռովերսի» նախկին հարձակվողներ Ալան Շիրերն ու Քրիս Սաթոնը միմյանց 13 գոլային փոխանցում կատարեցին: