«Ալ-Սադդ» ակումբի սպորտային տնօրեն Մոհամեդ Գոլյամը հաստատել է, որ թիմի գլխավոր մարզիչ Չավին բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ։
«Այո՛, «Բարսելոնայի» ու Չավիի միջև ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Մենք հաջողություն ենք ցանկանում նրան ինչ որոշում էլ որ նա կայացնի։
Վերջին խոսքը ասելու է Չավին։ Մենք սպասում ենք։ Նա դեռևս շարունակում է մնալ մեր մարզիչը»,-«Ալ-Սադդի» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում hihi2-ը։
Ավելի վաղ կար տեղեկություն, որ 38-ամյա մասնագետին առաջարկվել է պայմանագիր 2 ու կես տարի ժամկետով։