VBet ՀՊԼ-ի 17-րդ տուրի «Վան»-«Ուրարտու» խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է պարտության պատճառների մասին
«Սա մեր ամենավատ խաղերից մեկն էր, չնայած առաջին կեսում կար կոմբինացիոն խաղ: Մենք գիտեինք, որ մրցակիցը հակագրոհների վրա է խաղալու, բայց մեր թիմը չկարողացավ դիմակայել դրանց: Մեզ չբավականացրեց ագրեսիվությունը: Նույնիսկ 0:2 հաշով պարտվելու ընթացքում մենք կարող էինք ոչ միայն հավասարեցնել՝ այլ առաջ անցնել հաշվի մեջ»,-ասել է Գրիգորյանը: