Գեղասահքի 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Ալյոնա Կոստորնայան չորեքշաբթի այցելել է «Սամբո -70» մարզական-կրթական կենտրոնի «Խրուստալնի» մասնաճյուղ, РИА Новости-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Գործակալության տվյալներով՝ մարզիկը եկել է սահադաշ ՝ քննարկելու Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեի խումբ վերադառնալու հավանականությունը:
Գործակալության զրուցակցի խոսքով ՝ «Խրուստալնի» վերադառնալու նախաձեռնությունը բխում է հենց մարզիկից:
Հուլիսին Կոստորնայան Տուտբերիձեի թիմից տեղափոխվեց Եվգենի Պլյուշչենկոյի թիմ: Երբ նրան խնդրել էին մեկնաբանել հնարավոր տեղափոխության մասին տեղեկատվությունը, Կոստորնայան ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ ինքը չի քննարկում այս թեման: