«Ռոման» հրաժարվել է նոր մարզադաշտ կառուցելու մտադրությունից: Այս որոշման վրա ազդել է ակումբում ֆինանսական իրավիճակի վերլուծությունը, որը ցույց է տվել 74.8 միլիոն եվրոյի վնաս 2020-ի վերջին վեց ամիսների ընթացքում:
Հիշեցնենք, որ 2021 թ. փետրվարին Հռոմի իշխանությունները հաստատեցին «Stadio della Roma» նոր ասպարեզ կառուցելու ծրագրերը:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մասնավոր միջոցներ ներգրավել 1 միլիարդ եվրոյի չափով, սակայն դա հետաձգվում է:
Ակումբի նոր սեփականատերը հայտարարել է, որ ծրագրերը խափանվել են անհամապատասխան «ֆինանսական, տնտեսական, իրավական և փաստացի պայմանների» պատճառով: Բացի այդ, որոշման վրա ազդել է կորոնավիրուսը, որն արմատապես փոխել է «համշխարհային տնտեսությունը»: