«Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ներկայացրել է «Ինտերին», որը հետաքրքրված է ֆուտբոլիստով, պայմանագրի իր ֆինանսական պահանջները: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, «Տոտենհեմի» 27-ամյա կիսապաշտպանը «Ինտերից» տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջում: Նշվում է, որ միլանյան ակումբը որոշում կկայացնի դանիացու վերաբերյալ հաջորդ շաբաթ: Ֆուտբոլիստի տրանսֆերը կարժենա 20 միլիոն դոլար:
Էրիկսենը խաղում է «Տոտենհեմի» կազմում 2013 թվականից: