Մարկոս Պիզելին պարազաբանել է կարիերան ավարտելու փաստը: Այդ մասին ակումբը տեսանյութ է հրապարակել, որի մեջ ասված է.
«Ողջույն բոլորին, «Արարատ-Արմենիայի» երկրապագուներին: Ուզում եմ բացատրել, թե ինչու եմ ավարտում կարիերաս: Բոլորը գիտեն, որ մեկ տարի առաջ ծնկի վիրահատության եմ ենթարկվել ու ով հասկանում է ֆուտբոլից, գիտի, թե ինչ է նշանակում դա: Նման վիրահատությունից հետո միշտ պետք է պարապես, մկանը պետք է ուժեղ լինի: Մեկ ամիս առաջ, Բրազիլիայում պարապմունքի ժամանակ ցավ ունեցա ծնկի հատվածում: Քանի որ ցավը չէր խանգարում, որոշեցի գալ Հայաստան և «Արարատ-Արմենիային» օգնեմ: Բոլորն էլ գիտեն ակումբի ամբիցիաների ու հնարավորությունների մասին, և այդ պատճառով որոշեցի տեղափոխվել հենց այս ակումբ: Եկա այստեղ, նորից ստուգվեցի, ասացին, որ կարող է լուրջ վնասվածք լինի: Ակումբում պնդում էին, որ մնամ, բուժվեմ ու խաղամ, բայց ես արդեն 35 տարեկան եմ ու չեմ ուզում հետագայում, կրկին, լուրջ վնասվածք ստանալ:
Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել բոլորին: Շատ տխուր եմ: Կուզեի օգնել «Արարատ-Արմենիային», բայց կյանքն այդպսին է: Ուզում եմ հաջողություն մաղթել «Արարատ-Արմենիային» ու հուսով եմ, որ այս տարի նրանք կխաղան «Եվրոպա լիգայում»,-եզրափակել է Մարկոսը: