Goal-ը և Mirror-ը հայտնում են, որ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին կարող է գլխավորել կատալոնական թիմը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Կատալոնացիների ղեկավարությունը մարզչին առաջարկել է 2,5 տարի ժամկետով պայմանագիր, եթե նա համաձայնվի փոխարինել Էռնեստո Վալվերդեին այս պաշտոնում:
Բանակցությունների ընթացքում Չավին հայտնել է, որ ցանկանում է ավարտին հասցնել իր պայմանագիրը «Ալ-Սադ» ակումբի հետ, որը նախատեսված է մինչև այս ամառ, որից հետո նոր դառնալ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ: Այսպիսով, մասնագետի հետ պայմանագիր կստորագրվի երկու տարով: