Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդը կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ, հաղորդում է Fox Sports-ը:
Բլինդի հայրը՝ Դանին հայտարարել է.
«Դեյլիի ֆուտբոլային խաղադաշտ վերադառնալը 100 տոկոսով ապահով չէ»,-ասել է Դանի Բլինդը:
Հավելենք, որ ֆուտբոլիստի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ Բլինդի՝ խաղադաշտ հնարավոր վերադարձի մասին խոսակցություններից, իսկ «Այաքսը» հույս ունի, որ մեկ ամսվա ընթացքում Բլինդը կվերսկսի մարզումները:
ՉԼ-ի 6-րդ տուրում՝ «Վալենսիայի» դեմ խաղի ժամանակ Բլինդը գլխապտույտ է ունեցել: Խաղից հետո Բլինդն անցել է բժշկական հետազոտություն և նրա մոտ հայտնաբերվել է միոկարդիտ: Այնուհետև նա ենթարկվել էր վիրահատություն: