«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է իր կյանքում բարեգործության նշանակության մասին։
«Երբ տեսնում ես հիվանդ երեխայի, փորձում ես օգնել՝ նրան հաղորդագրություն ուղարկելով։ Սա մանրուք է, բայց դա էլ կարող է երեխայի կյանքը փոխել դեպի լավը։ Այս պահին ես այդքան ազդեցիկ լինելու հնարավորություն ունեմ։ Այդ իսկ պատճառով ես պետք է դա օգտագործեմ ի
Պետք է այն օգտագործեմ, որպեսզի հնարավորության դեպքում օգնեմ մարդկանց, քանի որ իմ ժամանակը կանցնի։ Այսօր ես Պոլ Պոգբան եմ, բայց վաղը՝ ոչ ոք»,- ֆրանսիացի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Soccerbible-ն։
Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2016 թվականին 105 մլն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին ԱՊԼ-ի 19 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ «Մանչեսթեր Յունայթեդը» 25 խաղից հետո 49 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի վերջը։