«Ալ-Սադդ» ակումբի գլխավոր տնօրեն Տուրկի Ալ-Ալին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Չավիի՝ հավանական տեղափոխության մասին կատալոնական «Բարսելոնա»։
«Այս իրավիճակը կարելի է ենթադրելի ու տրամաբանական համարել, քանի որ այն իր ակումբն է, ու օրերից մի օր նա վերադառնալու է «Բարսելոնա», բայց հիմա Չավին «Ալ-Սադդի» գլխավոր մարզիչն է։
Չավին թիմի հետ է ու կենտրոնացած է վաղվա «Ալ-Ռայանի» դեմ հանդիպման վրա։ Մենք վստահ ենք, որ «Բարսելոնայի» պես պրոֆեսիոնալ ակումբը նման մասշտաբի հարցերը կքննարկի պաշտոնական անձանց միջոցով»,-գլխավոր տնօրենի խոսքերն է մեջբերում «Ալ-Սադդի» պաշտոնական կայքը։
«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում շրջանառվում է նաև Ռոնալդ Կումանի անունը, ով Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչն է։