Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բավարիան» արտագնա խաղում հաղթեց «Լացիոյին» (4-1):
Մյունխենցիների կիսապաշտպան Յոսուա Կիմիխի համար սա նրա Չեմպիոնների լիգայի 50-րդ հանդիպումն էր ու 38-րդ հաղթանակը:
Այսպիսով, 26-ամյա գերմանացին մրցաշարի ռեկորդ սահմանեց առաջին 50 հանդիպումներում ամենաշատ հաղթանակների քանակով: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերին և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյին (50 խաղում 36 հաղթանակ):