«Բարսելոնան» 2020 թվականի մեկնարկային երկու խաղերն էլ ձախողեց։ Նախ թիմը Լա լիգայի հետնապահի հետ արտագնա խաղում երկու միավոր կորցրեց, իսկ երեկ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում պարտվեց «Աթլետիկոյին» ու դուրս մնաց մրցաշարից։
«Աթլետիկոյի» հետ խաղից հետո մեծապես սկսեց քննարկվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացման հարցը։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, չնայած 2020 թվականի անհաջող մեկնարկին՝ «Բարսելոնայի» ղեկավար կազմը այս օրերին օրակարգում չունի Վալվերդեին պաշտոնանկ անելու հարց։
Ավելի վաղ կար տեղեկություն, որ Վալվերդեին 2020 թվականի ամռանը կարող է փոխարինել Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։