Կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված «Արարատ» — «Ուրարտու» հանդիպումը։
Վարդան Բիչախչյանի սաները վստահ հաղթանակ տարան 2-0 հաշվով։ Դուբլ գրանցեց Մորի Կոնեն։ Խաղավերջում «Արարատը» մնաց 10 ֆուտբոլիստներով։ Դաշտից հեռացվեց Էդգար Մալաքյանը։
Այս արդյունքից հետո «Արարատը» միավորների քանակը հասցնում է 21-ի ու գլխավորում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։