«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի գործակալը այսօր մեկնելու է Միլան ՝ հանդիպելու «Ինտերի» ղեկավարության հետ: Այդ մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերը կքննարկեն ամռանը դանիացի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Ավելի վաղ «Ինտերի» տնօրեն Ջուզեպպե Մարոտան հաստատել էր իտալական ակումբի հետաքրքրությունը Էրիկսենի նկատմամբ: