Հայաստանի Պրեմիր լիգայի շրջանակում այսօր կայացավ «Նոա»-«Վան» հետաձգված հանդիպումը։
Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1։0 է․ միակ գնդակը 11-մետրանոց տուգանային հարվածից հետո իր ակտիվում գրանցեց Ազարովը։ Քիչ անց Վիմերկատիի գեղեցիկ սեյվը ջրկեց իր թիմին վերահաս գոլից։
Երկրորդ խաղակեսում «Նոան» ևս երեք գնդակ ուղարկեց «Վանի» դարպասը։ Նախ գլխի դիպուկ հարվածով հաշիվը կրկնապատկեց Օլիվեյրան, իսկ հետո երկու 11-մետրանոց տուգանային հարված նշանակվեց հյուրերի դարպասին։ Երկու դեպում էլ դիպուկ էին Կիրիիենկոն և Պարիելին։
Այսպիսով «Նոան» խոշոր՝ 4-0 հաշվով հաղթանակ տարավ և 19 միավորով ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը։