«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Վոլֆսբերգի» նկատմամբ արտագնա հաղթանակը.
«Կարևորն այն է, որ առաջին իսկ րոպեից մենք ցույց տվեցինք, թե ինչպես ենք ցանկանում հաղթել: Ոչ միայն 1: 0 կամ 2: 0: Հանդիպման հենց սկզբից մենք մեծ վերաբերմունք ցուցաբերեցինք խաղին:
Առաջին խաղակեսում երեք գնդակ խփելը առանձնահատուկ զգացողություն է:
Գարեթ [Բեյլը] և ես շատ մոտ ենք և շատ ուրախ եմ, որ նա խաղաժամանակ ստացավ, գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց: Դա մեծ պատիվ է, ինձ շատ դուր եկավ նրա հետ խաղալը»,- մեջբերում է Սոնին UEFA-ի պաշտոնական կայքը։