Դարպասապահ Գոռ Մանուկյանը տեղափոխվել է «Լոռի»:
Մանուկյանը Երեւանի «Փյունիկի» սան է, որտեղ անցկացրել է կարիերայի մեծ մասը։ Հանդես է եկել նաեւ «Ալաշկերտում»։
27-ամյա դարպասապահը Հայաստանի չեմպիոն է, եռակի գավաթակիր և սուպերգավաթակիր։ Մանուկյանը հանդես է եկել Հայաստանի Մ19, Մ21 և ազգային հավաքականներում։