Իսպանացի մասնագետ Ագուստին Խարկե Պերեսը, որն «Ուրարտուի» դարպասապահների մարզիչն է, գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ շնորհավորելով թիմի դարպասապահ Արսեն Բեգլարյանին, ով այսօր՝ փետրվարի 18-ին, նշում է ծննդյան 28-ամյակը:
« Ծնունդդ շնորհավոր, պարոն Բեգլարյան:Շատ տաղանդավոր ու խելացի դարպասապահ: Մեր դարպասապահների թիմի համար առավելություն է ամեն օր վայելել քո քրտնաջան աշխատանքն ու հումորի զգացումը: Վայելիր քո օրը»,- գրել է Պերեսը;