«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին պատմել է մրցավարների տեսօգնության համակարգի (VAR) նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
«Ինձ դուր է գալիս VAR-ը, ես կողմ եմ դրան, բայց միևնույն է, շատ անհասկանալի պահեր կան, համակարգն օգտագործում են ոչ լավագույն ձևով։
Խաղի մասին կարող են լինել տարբեր տեսակետներ, հայտնվեց VAR-ը, սակայն տարաձայնությունները մնացին:
VAR-ը ստեղծվել է կասկածները ցրելու համար, սակայն առայժմ դա չկա», — Մեսսիի խոսքերը փոխանցում է Marca-ն: