7.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

    🎥 Յուվենտուսը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Միլանի հետ խաղում

    ԱՊԼ․ Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

    Ինչո՞ւ Ջոնսը լքեց Լիվերպուլը և տեղափոխվեց Ինտեր․ Ֆուտբոլիստը՝ իր որոշման մասին

    Հայտնի է՝ որքան կվաստակի Էնրիկեն նոր պայմանագրով

    Մեր թիմի խաղը դիտելն անհավանական հաճույք էր․ Արտետա

    Ռաֆինյան կրկնել է Մեսսիի ռեկորդը․ միայն երկու ֆուտբոլիստ նման ցուցանիշ ունի 21-րդ դարում

    Ինֆանտինոն կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

        🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

            🎥 Յուվենտուսը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Միլանի հետ խաղում

            ԱՊԼ․ Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

            Ինչո՞ւ Ջոնսը լքեց Լիվերպուլը և տեղափոխվեց Ինտեր․ Ֆուտբոլիստը՝ իր որոշման մասին

            Հայտնի է՝ որքան կվաստակի Էնրիկեն նոր պայմանագրով

            Մեր թիմի խաղը դիտելն անհավանական հաճույք էր․ Արտետա

            Ռաֆինյան կրկնել է Մեսսիի ռեկորդը․ միայն երկու ֆուտբոլիստ նման ցուցանիշ ունի 21-րդ դարում

            Ինֆանտինոն կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մեծ փոփոխությունների համար ժամանակ է պետք. Խորեն Քալաշյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին

                  ArmSport-ի դիտակետում, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  18.07.19 / 12:20
                  0

                  Ինչպե՞ս են հայկական ֆուտբոլում տեղի ունեցող փոփոխությունները երևում ֆուտբոլային գործակալի դիտակետից: Լեգեոներների լիմիտ, նորաստեղծ մեծ թվով ակումբներ… Այս ամենն իր հետ նոր հարցեր է առաջացնում:  Այս անգամ այդ հարցերն ArmSport.am-ը քննարկել է Legal Sport ֆուտբոլային գործակալության համահիմնադիր Խորեն Քալաշյանի հետ:

                  — Խոսենք հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին: Ըստ Ձեզ, մեր ֆուտբոլում հիմա դրականն ավելի շա՞տ է, քան բացասականը:

                  — Իմ կարծիքով, մեր ֆուտբոլում դեռևս բեկումնային փոփոխություններ չեն եղել: Դա շատ դժվար է միանգամից տեսնել: Կարծում եմ՝ հիմա ամեն ինչ արվում է, գուցե նաև ինչ-որ բացթողումներով, թերություններով: Մեծ փոփոխությունների համար ժամանակ է պետք: Մենք այս իրադարձությունների արդյունքները կտեսնենք առնվազն 4-5 տարի հետո: Հիմա ոչինչ միանշանակ ասել չենք կարող:

                  — Ամեն դեպքում, ակումբների քանակ է ավելանում, փորձ է արվում փոփոխություններ մտցնել…

                  — Ակումբների ավելանալը, այո, շատ հաճելի է: Բայց, օրինակ ինձ համար, շատ կարևոր է, թե այդ ակումբներն ինչու են ավելանում: Ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչու են մարդիկ գալիս Հայաստանի Առաջին լիգայում ակումբներ ստեղծում: Ինչ-որ ակումբների հետ հանդիպումներ եմ ունեցել, և նրանց պարագայում հասկացել եմ, որ մարդիկ ինչ-որ հեռուն գնացող պլաններ չունեն: Հասկացել եմ, որ մարդիկ ընդամենը որևէ տեղային խնդիր են լուծում:

                  Չեմ կարծում, թե իմ կոմպետենտության սահմանում է այդ ամենը քննարկելը: Ներկայացնելով ֆուտբոլային գործակալություն՝ ես ավելի շատ զբաղվում եմ իմ  գործառույթներով: Այս ամենի վերաբերյալ մարդիկ կարող են ասել. «Թիմ չկար, լավ չէր: Հիմա կա, էլի եք ասում, որ լավ չէ»: Ֆուտբոլն արդեն տևական ժամանակ է՝ դադարել է լինել միայն սպորտ, սա վաղուց ինդուստրիա է: Ցանկացած մարդ, որ մուտք է գործում մի ինդուստրիա, առաջին հերթին պետք է ունենա այս կամ այն բանն անելու հետաքրքրություն: Հովանավորները ներդրումներ են կատարում, ակումբններ են հիմնում: Ցանկացած բիզնեսմեն, եթե ինչ-որ գումար է ներդնում, պետք է հասկանա՝ որքան ժամանակ է իրեն պետք, որպեսզի որոշի այդ բիզնեսից իր ակնկալիքները, որքան եկամտաբեր է լինելու դա: Ես հստակ կարող եմ ասել, որ աշխարհում եկամտաբեր ակումբները շատ-շատ քիչ են: Ֆուտբոլում ներդրումներ են կատարում այն մարդիկ, որոնք ունեն կոնկրետ հետաքրքրություններ, ինչը կարող է դռներ բացել իրենց համար: Արտասահմանում, կամ թեկուզ հենց Ռուսաստանում կան մարդիկ, որոնք հետաքրքրություն ունեն կոնկրետ տարածաշրջանների նկատմամբ և այնտեղ ներդրումներ են անում ֆուտբոլի մեջ՝ ունենալով այլ բիզնես-նպատակներ: Այդ պարագայում ես կարող եմ հասկանալ իրենց ներդրումները:

                  — Այսքան մեծ թվով նոր ակումբների ստեղծումը հույս էր առաջացնում, որ հայ ֆուտբոլիստները խաղալու հնարավորություն կունենան…

                  — Ես, օրինակ, հանդիպեցի մի ակումբի ներկայացուցչի հետ, որն ասում էր, թե ուզում են ֆուտբոլ զարգացնել այսինչ շրջանում: Բայց իրենք բերում են իրենց լեգեոներներին ու վերցնում են տեղացի մի քանի ֆուտբոլիստի: Լավ, դա էլ ինչ-որ տեղ նպաստում է ֆուտբոլի զարգացմանը, այսինքն՝ լինում է լրացուցիչ աշխատատեղ հայ ֆուտբոլիստի համար: Բայց ես մի քանի հանդիպումներ եմ ունեցել, ու իմ  հարցը՝ ի՞նչն է ձեր վերջնական նպատակը, հստակ պատասխան չի ունեցել: Իմ կարծիքով, Հայաստանը հետաքրքրություն կարող է առաջացնել այն տեսանկյունից, որ այլ երկրների հետ համեմատած՝ մեզ մոտ շատ հեշտ է Եվրագավաթների մասնակցության հասնելը: Զրոյից թիմ ստեղծել, մեկ տարի անց հնարավորություն ստանալ խաղալու Բարձրագույն խմբում, հաջորդ տարի արդեն խաղալ Եվրոպա լիգայում կամ Չեմպիոնների լիգայում: Միայն այս տեսանկյունից եմ հասկանում, որ ներդրողի համար Հայաստանում թիմ ստեղծելը կարող է հետաքրքիր լինել: Բայց ես մեծ կասկածներ ունեմ, որ այսքան նորաստեղծ ակումբներն ունեն մշակված բիզնես-պլան: Այս առումով ֆեդերացիան մեծ անլիք ունի, պետք է քննարկի բոլոր թիմերի բիզնես-պլանները, քանի որ, եթե չեմ սխալվում, ֆեդերացիան այդ նորաստեղծ թիմերին ինչ-որ արտոնություններ է տրամադրում կամ ինչ-որ մի բանով աջակցում է: Արդյո՞ք բոլոր ակումբների բիզնես-պլանները նայվել են:

                  — Վերջին շրջանում ամենաքննարկվող հարցը լեգեոներների լիմիտն է: ըստ Ձեզ, դա որքանո՞վ է դրական հայ ֆուտբոլիստների համար:

                  — Նման բանի ես ավելի խորքային ականատես եմ լինում ռուսական ֆուտբոլում: Կարծում եմ, որ լիմիտը սխալ է, ցանկացած արհեստականություն ֆուտբոլում սխալ է: Չեմ կարծում, թե նման ձևով մեր ֆուտբոլը ավելի լավ կզարգանա, քան մինչ այդ էր: Ըստ իս, ֆուտբոլի զարգացման համար այլ լուծումներ է պետք գտնել: Օրինակ, Ռուսաստանում լեգեոներների սահմանափակումը տեղացի ֆուտբոլիստների աշխատավարձերի արհեստական աճի բերեց: Իհարկե, մեր շուկային նման վտանգ չի սպառնում, քանի որ մեզ մոտ այդ ծավալի ֆինանսներ չկան, բայց եթե մենք ասում ենք, որ այսօր հետաքրքրություն կա, ներդրումներ են կատարվում հայկական ֆուտբոլում, բնականաբար՝ պետք է ֆուտբոլիստների աշխատավարձերն էլ բարձրանան: Լիմիտը միայն արհեստականություն կմտցնի: Եթե մի ֆուտբոլիստ իր երկրում ստանում է X աշխատավարձ և հասկանում է, որ պետք է գնա այլ երկիր խաղալու այդ X թվից պակաս գումարով, թեկուզ այնտեղ ավելի բարձրակարգ առաջնություն է, դա կարող է նրան չհետաքրքրել: Դրանք մենք հիմա ականատես ենք Ռուսաստանում: Ոչ մի ռուս ֆուտբոլիստ ցանկություն չունի գնալու ավելի բարձրակարգ առաջնություն:

                  — Ամեն դեպքում, այս պահին որոշված «16+7» ձևաչափը որքանո՞վ է օպտիմալ տարբերակ:

                  — Այս ամենին պետք է մոտենալ ոչ թե միանգամից սահմանափակում դնելով, այլ հարկավոր է սկսել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հետ համադրելով: Եկեք այս տեսանկյունից նայենք. նույն  «Արարատ-Արմենիան» բիզնես-նախագիծ է, որը ես ամեն դեպքում համարում եմ  հաջողված: Թիմը բացվեց, դարձավ չեմպիոն, հաջող անցկացրեց ՉԼ որակավորման փուլի առաջին խաղը, և թիմի մեկնարկային կազմում խաղում էր 2 հայ ֆուտբոլիստ: Եկեք հասկանանք՝ սա մեզ որքանով է պետք, որքանով պետք չէ: Լիմիտի պարագայում «Արարատ-Արմենիան» հասկանալու է, որ իրեն տեղացի կադրեր են պետք: Բայց այդ կադրերին որտեղի՞ց վերցնի: Եթե «Արարատ-Արմենիայի» պես մի քանի թիմեր ուզում են ավելանալ, տեղացի կադրերը չեն բավականացնելու, որպեսզի ավելի բարձր մակարդակներում հանդես գալու կամ արդյունքներ ցույց տալու խնդիր լուծվի: Ի վերջո, մեր առաջնությունն այսօրվա դրությամբ ոչ մի այլ հետաքրքրություն չունի, բոլորի վերջնական նպատակը Եվրագավաթներին մասնակցելն ու հաջող ելույթներ ունենալն է:

                  — Մենք, կարծես համակերպվել ենք, որ մեր ֆուտբոլի հաջողությունների մասին պետք է խոսենք անցյալով, հնչեղ տրանսֆերների հարցում սահմանափակվենք մի քանի անուններով: Ըստ ձեզ, հիմա մեր ֆուտբոլի ապագան ինչպիսի՞ն է:

                  — Մշուշոտ: Ես կարծում եմ, որ մշուշոտ է մեր ֆուտբոլի ապագան: Մեզ մոտ անահատականություններ, որպես այդպիսին, կան: Բայց շատ կարևոր է թիմային խաղը: Մենք հետևում էինք պորտուգալիայի հավաքականի հանդիպմանը ու նրանց կատարմամբ տեսանք թե՛ անհատական խաղ, թե՛ թիմային խաղ: Մեզ մոտ թիմային խաղը պակասում է: Բնականաբար, մեր ֆուտբոլիստների որակավորմանը մի քիչ ավելի խորքային է պետք նայել: Այն ժամանակ, երբ մեր հավաքականն արդյունքներ գրանցեց, կար թիմի կորիզ, որը, եթե չեմ սխալվում, 17 տարեկանների հավաքականից արդեն խաղում էր միասին. Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Էդգար Մալաքյան ու էլի ֆուտբոլիստներ, թող ինձ ներեն, ում անունը չտվեցի: Կար կորիզ, որը հասավ մինչև Ազգային հավաքական, կար խաղակցվածություն, ֆուտբոլիստներն իրար զգում էին, հասկանում էին: Կար նաև մարզչական աշխատանք, որին ավելացավ այն ժամանակ հայկական ֆուտբոլին պակասող հարձակվող, որը թիմային աշխատանքի արդյունքում եզրափակում էր գրոհները: Կարծում եմ, այս ամենի համադրությունն էր հիմնական հաջողության գաղտնիքը: Հենց այնպես չեղավ այդ ամենը:

                  — Որպեսզի, ամեն դեպքում, մի քիչ դրական նոտայի վրա ավարտենք հայկական ֆուտբոլի մասին մեր զրույցը, միգուցե կա՞ ինչ-որ բան, որի մասին ցանկանում եք խոսել, կարծում եք, որ ֆուտբոլասերներին կարևոր է դա իմանալը:

                  — Legal Sport-ն իր կողմից ամեն ինչ անելու է, որ օգնի մեր ֆուտբոլիստներին՝ ճիշտ կողմնորոշվելու իրենց ֆուտբոլային կյանքում, փորձելու ենք նրանց տալ խորհուրդներ իրենց ամենօրյա կյանքի հետ կապված, քանի որ նրանք ընտրել են մասնագիտություն, որն ամենօրյա աշխատանք է: Արտաքին աշխարհի ու ակումբների հետ նրանց շփումը մեր կողմից է իրականացվում: Մենք փորձում ենք խորհուրդներով ֆուտբոլիստներին բերել լավ վիճակի: Իհարկե, ինչ-ինչ պարագաներում նաև այլ աջակցություն էլ ենք իրականացնում: Կարող եմ բերել Հովհաննես Հարությունյանի օրինակը, որը հիմա այստեղ ֆիզպատրաստության մարզչի հսկողությամբ վերականգնողական շրջան է անցնում: Դա մեր գործակալությունն է կազմակերպել, որպեսզի կրճատվի նրա՝ շարք վերադառնալու ժամկետը: Շատ փոքր, չերևացող բաներ շտկելով հնարավոր է արդյունքներ գրանցել: Բայց շտկելու շատ բան կա: Կան նաև բաներ, որոնք պետք է հիմնովին փոխել: Եթե մենք կարճաժամկետ խնդիր ենք լուծում, հիմնովին փոխելու բան չունենք: Իսկ եթե երկարաժամկետ արդյունքներ ենք ուզում, ուրեմն հիմնովին պետք է փոխել բավականին շատ բան: Եթե որոշում ես շարժիչը մոդեռնիզացնել, դրա մանր դետալներ փոխելու կարիքը չկա, պետք է մեծ դետալները փոխել, որ արագ ու անձայն աշխատի (ծիծաղում է՝ հեղ.):

                  Հռիփսիմե Գալստյան

                  Թեգեր: #legal-sport#խորեն-քալաշյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Կարեն Դոխոյանը չի մասնակցի ՀՖՖ նախագահի ընտրություններին. Legal Sport-ի հայտարարությունը

                  03.12.19

                  Եթե ՀՖՖ նախագահի արժանի թեկնածու առաջ չգա, Legal Sport-ը կառաջադրի իր թեկնածուին․ Խորեն Քալաշյան

                  28.11.19

                  Կարեն Դոխոյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում հնարավոր առաջադրման մասին

                  28.11.19

                  Խորեն Քալաշյան. Լինելու ենք նրանց կողքին, ովքեր կարող են աջակցել հայկական ֆուտբոլի զարգացմանը

                  27.11.19

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

                  01:08 / 07.09.26

                  🎥 Յուվենտուսը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Միլանի հետ խաղում

                  00:42 / 07.09.26

                  ԱՊԼ․ Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

                  00:08 / 07.09.26

                  Ինչո՞ւ Ջոնսը լքեց Լիվերպուլը և տեղափոխվեց Ինտեր․ Ֆուտբոլիստը՝ իր որոշման մասին

                  00:01 / 07.09.26

                  Հայտնի է՝ որքան կվաստակի Էնրիկեն նոր պայմանագրով

                  23:41 / 06.09.26

                  Մեր թիմի խաղը դիտելն անհավանական հաճույք էր․ Արտետա

                  23:18 / 06.09.26

                  Ռաֆինյան կրկնել է Մեսսիի ռեկորդը․ միայն երկու ֆուտբոլիստ նման ցուցանիշ ունի 21-րդ դարում

                  23:00 / 06.09.26

                  Ինֆանտինոն կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

                  22:33 / 06.09.26

                  Հենց դա է, ինչ ես ուզում եմ․ Ֆլիկ

                  22:08 / 06.09.26

                  ԱՊԼ-ում միայն մեկ թիմ է, որը դեռ գոլ բաց չի թողել

                  21:45 / 06.09.26

                  🎥 Արսենալը կամային հաղթանակ տոնեց Չելսիի հետ լոնդոնյան դերբիում

                  21:27 / 06.09.26

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  21:07 / 06.09.26

                  🎥 ՀՊԼ․ Շիրակը Գյումրիում հաղթեց Սարդարապատին

                  20:54 / 06.09.26

                  Դարպասապահ Ռոնալդ Կուման կրտսերը դուբլ է գրանցել Էրեդիվիզիում

                  20:33 / 06.09.26

                  🎥 Բարսելոնան գերվստահ հաղթանակ տոնեց Վալենսիայում․ Ֆլիկի թիմը շարունակում է հաղթարշավը

                  20:18 / 06.09.26

                  Պաշտոնական․ Վարդին նոր ակումբ ունի

                  20:05 / 06.09.26

                  📷 Ռոդրին պատահաբար վնասվածք է հասցրել թիմակցին Վալենսիայի դեմ խաղում

                  19:45 / 06.09.26

                  🎥 ՀՊԼ․ Հովհաննիսյանի բենեֆիսը. ԲԿՄԱ-ն տնային խաղում կոտրեց Ուրարտուի դիմադրությունը

                  19:10 / 06.09.26

                  🎥 ԱՊԼ․ ՄՅՈւ-ն երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ, բայց չկարողացավ հաղթել Էվերթոնին

                  19:00 / 06.09.26

                  Անսպասելի շրջադարձ. Ռեալի նախկին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Բարսելոնա

                  18:20 / 06.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Չեմպիոնների Լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները

                  20:50 / 27,08,26

                  Կարդալ ավելին

                  ՉԼ․ Որքան գումար վաստակեց Ցելյեն և ինչ ֆինանսական հնարավորությունից զրկվեց Արարատ-Արմենիան

                  14:11 / 12,08,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

                  23:41 / 03.09.26

                  Կարդալ ավելին

                  Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում

                  0:28 / 24.08.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.