Legal Sport գործակալության համահիմնադիր, գործակալ Խորեն Քալաշյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ իրենք ՀՖՖ նախագահի պաշտոնում ներկայացուցիչ առաջադրելու մտադրություն չունեն, բայց պատրաստ կլինեն դա անել մեկ դեպքում․
«Հանրային պահանջ կա, որ ՀՖՖ հաջորդ նախագահը լինի ապաքաղաքական։ Մենք բոլորին առաջարկում ենք մտնել հանրային քննարկումների բաց դաշտ։ Չենք կարող այս ամենին կողքից նայել։ Ցանկացած առաջադրվող թեկնածու որպես հիմնական աշխատանք պետք է ունենա միայն ՀՖՖ նախագահի պաշտոնը, այլ ոչ թե համատեղի մեկ այլ աշխատանքի հետ»,- ասում է Խորեն Քալաշյանն ու շարունակում․
«Ցավոք այս օրերին տեղի են ունենում անդրկուլիսյան հանդիպումներ, պայքար․․․ մեզ համար գերնպատակ չէ ներգրավված լինել ՀՖՖ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին, բայց եթե այս օրերին առաջ չգա արժանի թեկնածու, Լեգալ Սպորտը կառաջադրի իր թեկնածուին։ Մենք ունենք հասարակական կազմակերպություններ, որոնք ֆիլտրման կարիք ունեն, եթե կա նման բան, ապա ինչ էր անում ֆուտբոլի ֆեդերացիան վերջին 1 ու կես տարվա ընթացքում։ Ինչո՞ւ չեն ֆիլտրել»։
Քալաշյանին հարց ուղղվեց նաև միակ թեկնածուի մասին, որը հայտարարել է ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին․
«Խորեն Հովհաննիսյանը մեր լեգենդար ֆուտբոլիստն է։ Նրանով կոլորիտն ապահովված է»։
Խորեն Քալաշյան