«Տոտենհեմի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու վալիացին դաշտ դուրս չի գալիս լոնդոնյան թիմի կազմում։
«Նա մոտենում է իր կարիերայի ավարտին։ Պիտի Մոուրինյուին հարցնեք, թե նա ինչու այլևս չի խաղում։ Նա արտասահմանում ավելի շատ տիտղոս է նվաճել, քան ցանկացած այլ բրիտանացի խաղացող պատմության մեջ։ Նրա ֆինանսների հետ ամեն ինչ կարգին է․ նա իրեն ապահովել է մնացած կյանքի համար»,-գործակալի խոսքերն է փոխանցում football.london-ը։