«Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել հարձակվող Վարդան Բակալյանի հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բակալյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաեւ «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում», «Արցախում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում»։
Հայաստանի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։
Բակալյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19, Մ21 հավաքականներում։
25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 132 հանդիպման, դարձել 24 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ։