Armenpress.am-ի հաղորդմամբ, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաջող է հանդես եկել Իտալիայի միջազգային մրցաշարում:
Իտալական Մոնտեբելուա քաղաքում կայացած մրցաշարում Տեր-Սահակյանը «4th Vergani Cup Montebelluna»-ում 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր դարձել է մրցաշարի հաղթող: Հայ գրոսմայստերը չի կրել ոչ մի պարտություն, 6 հաղթանակ է տարել ու 3 ոչ-ոքի խաղացել:
«4th Vergani Cup Montebelluna»-ին մասնակցել է 45 շախմատիստ՝ աշխարհի 21 երկրից: