«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ցանկանում է ներդրումներ կատարել Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի «Բուրժ Ֆուտ» ակումբում:
Ըստ Get French Football News-ի, այս պահին բանակցություններ են ընթանում, ֆրանսիական ակումբի նախագահ Շեյխ Սիլլան արդեն հանդիպել է սենեգալցի ֆուտբոլիստի մտերիմ ընկերոջ հետ: Ներդրումները կուղղվեն երիտասարդական ակադեմիայի զարգացմանը և կանանց թիմի ստեղծմանը:
2019/20 մրցաշրջանը «Բուրժ Ֆուտի» համար առաջինն էր Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնում: Ակումբը հիմնադրվել է 1983 թվականին: