Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ փետրվարի 11-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Անգլիայի գավաթի խաղարկության 5-րդ փուլի շրջանակում կկայանա երկու հանդիպում․
«Բարնսլի»-«Չելսի» 00։0
Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին կմեկնարկի Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ մեկ հանդիպում․ «Աթլետիկը» սեփական հարկի տակ կընդունի «Լևանտեին»։
Այսօր կկայանան Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ և երրորդ տեղի համար հանդիպումները։ Կմրցեն 4 աշխարհամասերի ուժեղագույն ակումբները։
Երրորդ տեղի համար խաղում ուժեղագույնին կպարզեն Աֆրիկայի լավագույն ակումբը՝ եգիպտական «Ալ-Ահլին», և Լիբերտադորեսի գավաթի (Հարավային Ամերիկա) նորաթուխ դափներկիը՝ բրազիլական «Պալմեյրասը»։ Հանդիպում կկայանա Երևանի ժամանակով 19։00-ին։
Իսկ ահա եզրափակչում կհանդիպեն Չեմպիոնների լիգայի ներկայիս տիտղոսակիրը՝ Մյունխենի «Բավարիան» և հյուսիսամերիկյան ՉԼ դափնեկիրը՝ մեքսիկական «Տիգրեսը»։ Այս խաղի մեկնարկը՝ 23։00-ին։