2021 թվականին Շվեյցարիայում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսատեսի: Այս մասին հայտնում է Մարմնամարզության եվրոպական միության մամուլի ծառայությունը:
Մրցաշարը տեղի կունենա Բազելում ապրիլի 21-ից 25-ը:
«Իհարկե, մենք տխուր ենք, որ նստատեղերը դատարկ կլինեն, և երկրպագուները կկարողանան միայն մրցույթին հետևել տնից», — ասել է կազմկոմիտեի ղեկավար Կատրին Ամակերը: «Բայց առողջությունն առաջին տեղում է»:
Վաճառված տոմսերի ամբողջ գումարը կվերադարձվի: