Football.london-ը հայտնում է, որ «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը շուտով կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը:
Ընթացիկ պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատսված է մինչ 2023 թվականը, սակայն ակնկալվում է, որ պայմանագիրը կերկարաձգի այս տարի:
Կողմերը համաձայնել են գործարքի մանրամասները, սակայն համաճարակի պատճառով պայմանագրի երկարաձգումը հետաձգվում է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոնը ճանաչվել է Ասիայի տասնամյակի լավագույն ֆուտբոլիստ: