«Միլանի» շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը մերժել է հոլանդական ՊՍՎ-ի առաջարկը, տեղեկացնում է Football Italia-ն:
ՊՍՎ-ն ցանկանում էր ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Ռոդրիգեսին, բայց ֆուտբոլիստը կասեցրել է այդ տրանսֆերը:
27-ամյա ֆուտբոլիստը կորցրել է տեղը իտալական ակումբի մեկնարկային կազմում։ «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նախապատվությունը տալիս է Տեո Էրնանդեսին։
Ակումբը ցանկանում է վաճառել Ռոդրիգեսին՝ Զլատան Իբրահիմովիչի աշխատավարձը վճարելու համար:
Հիշեցնենք, որ շվեյցարացի պաշտպանը նախկինում հանդես է եկել «Վոլֆսբուրգի» կազմում։