Փետրվարի 7-ին Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացավ 23-րդ տուրի հանդիպումը, որում «Չելսին» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»:
Կապույտների կազմում Մեյսոն Մաունթն ու Ժորժինյոն դարձան գոլերի հեղինակ: Մաունթի համար այս գոլը 10-րդն էր Պրեմիեր լիգայում իր կարիերայի ընթացքում:
22 տարեկան 28 օրական Մաունթը դարձավ «Չելսիի» պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ խաղացողն է, ով 10 գոլ է խփել մրցաշարում, հայտնում է Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը: Ավելի երիտասարդ տարիքում նման ցուցանիշ գրանցել է միայն Արյեն Ռոբենը (21 տարեկան 342 օրական):