Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը խոսել է թիմի առանցքային խաղացող Պոլ Պոգբայի տեղափոխության մասին, հաղորդում է The Sun-ը:
«Կարող եմ վստահեցնել, որ Պոգբան չի հեռանա տրանսֆերային այս պատուհանի ընթացքում: Նա մեր թիմի կարևոր մասնիկն է:
Ցավոք, վնասվածքները խանգարում են նրան այս մրցաշրջանում»,-հայտարարել է նորվեգացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Պոգբան վնասվածքի պատճառով բաց է թողել հոկտեմբեր, նոյեմբեր ամիսները, իսկ դեկտեմբերին մասնակցել է 2 հանդիպման։