Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Միլանում»։
20-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտնել է «ռոսոներիների» սպորտային տնօրեն Ֆրեդերիկ Մասարեին, որ համաձայն է տեղափոխվել իտալական ակումբ։ Այս մասին հայտնում է Gazetta dello Sport-ը։
Հիմա «Միլանին» մնացել է համաձայնության հասնել «Բարսելոնայի» հետ։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
Տոդիբոն 2019 թվականի հունվարին է «Բարսելոնա» տեղափոխվել ֆրանսիական «Թուլուզից»։ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տոդիբոն 2 հանդիպման է մասնակցել, ՉԼ-ում՝ 1 հանդիպման։